Երևանի Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել
10:21, 7 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին ժամը 05:52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին:
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում